Միջազգային

Քվեբեկում մուսուլմաններին մզկիթում գնդակահարած երիտասարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել

2017թ.-ին կանադական Քվեբեկ քաղաքի մզկիթում աղոթող մուսուլմաններին գնդակահարած կանադացին դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է BBC-ն:

29-ամյա Ալեքսանդր Բիսոնետը կարող է պայմանական վաղաժամ ազատ արձակման խնդրանքով դիմել միայն 40 տարի հետո: Մեղադրող կողմը պահանջել է, որ երիտասարդը դատապարտվի 150 տարվա ազատազրկման, սակայն դատավորը որոշել է Բինոսետին տեսականորեն ազատության մեջ հայտնվելու հնարավորություն տալ:

2017թ.-ի հունվարի 29-ին Ալեքսանդր Բիսոնետը մուտք էր գործել Քվեբեկի իսլամական մշակույթի կենտրոն եւ կրակ բացել աղոթողների ուղղությամբ: Սպանվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Բիսոնետն ընդունել է իր մեղքը:

«Ես ամոթ եմ զգում: Ես ահաբեկիչ չեմ եւ ոչ էլ իսլամատյաց»,-դատարանում ասել է Բիսոնետը:

Դատավորը հայտարարել է, որ մզկիթի վրա կատարված հարձակումը քսենոֆոբիայի դրսեւորում է, սակայն հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալը տառապում է հոգեկան խանգարումով:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button