Միջազգային

Օդաչուն մտադիր է եղել վայրէջք կատարել ջրի մակերեւույթին. Սալային տեղափոխող ինքնաթիռի կործանման մանրամասները

Հայտնի են դարձել «Քարդիֆ» ակումբի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի կործանման մանրամասները: Այդ մասին The Times-ին հայտնել է օդագնացության ոլորտի փորձագետ Դեյվիդ Լիրմաունտը:

Նա նշել է, որ օդաչու Դեյվիդ Այբոթսոնը մինչեւ վերջին պահը վերահսկել է օդանավի ընթացքը, քանի որ բեկորները ցրված չեն եղել մեծ տարածության վրա, ինչը սովորաբար լինում է այն դեպքերում, երբ չկառավարվող ինքնաթիռն ընկնում է բարձրությունից:

Նա կարծիք է հայտնել, որ օդաչուն մտադիր է եղել վայրէջք կատարել ջրի մակերեւույթին: «Այբոթսոնը մինչեւ վերջ ինքնաթիռը փորձել է «նստեցնել» ջրի վրա եւ առջեւի մասը վերեւ պահել: Եթե նա ընկներ, ապա օդանավի առջեւի մասով կմխրճվեր ծովի մեջ»,-ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը ռադարների էկրաններից կորել էր հունվարի 22-ին: Փետրվարի 4-ին վթարի վայրում հայտնաբերվել էր Սալայի մարմինը: Օդաչուի մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել:

 

Ավելին
Back to top button