Միջազգային

«Ռոսատոմ»-ը նոր տուրբոգեներատոր է տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ին

«Ռոսատոմ» պետական կորպորացիան նոր տուրբոգեներատոր է մատակարարել «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ին՝ ԱԷԿ-ի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին տեղեկություն է հայտնել «Ռուսատոմ սերվիս» նախագծերի կառավարման գծով փոխտնօրեն Վլադիմիր Բրեդովը:

«Տուրբոգեներատորը տեղափոխվել է հայկական ԱԷԿ եւ ամռանը նախատեսված պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ կտեղադրվի, ինչը թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել»,-նշել է Բրեդովը:   

Սա երկրորդ տուրբոգեներատորն է, որը հատկացվել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանին: Առաջինը տրամադրվել էր 2017թ.-ին, որը փոխարինել էր 1970-ական թվականներից աշխատող գեներատորին:    «ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր  սարքավորումները հասցվել են կայան»,-հայտնել է Բրեդովը:

«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի հիմնական առաջադրանքը ռեսուրսի վերականգնումն է եւ 10 տարով կայանի աշխատանքի երկարաձգումը, նաեւ ԱԷԿ-ի անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021թ.-ի վերջին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button