Միջազգային

Թուրքիան հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա և կենդանի ուժ կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Փետրվարի 4-ի գիշերը Թուրքիայի սահմանամերձ Հաթայ շրջանից Սիրիայի հետ սահմանին գտնվող Շանլըուրֆա նահանգ է ուղարկվել 30-ից ավել  զրահապատ մեքենա։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Շանլըուրֆա են ուղարկվել նաև Թուրքիայի զինված ուժերում ծառայություն իրականացնող հատուկջոկատայիններ։

Հիշեցնենք, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայում՝Եփրատ գետի  արևելյան հատվածում, ռազմական գործողություններ սկսել տեղի քրդական ուժերի (YPG)-ի դեմ, որոնց համարում է ահաբեկչական կառույց։   

ermenihaber.am

Ավելին
Back to top button