ՄիջազգայինՏնտեսական

«Դիսնեյլենդ՝ մահապատժով». ինչպես Սինգապուրը հասավ տնտեսական նվաճման եւ ինչով վճարեցին բնակիչները դրա դիմաց

Ընդամենը 25 տարվա ընթացքում Սինգապուրը՝ պետություն, որը չափերով համապատասխանում է Կիեւին եւ 3 անգամ փոքր է Մոսկվայից, աղքատ երկրից դարձավ աշխարհի տնտեսական առաջատար պետություններից մեկը: Այն արդեն ավանդաբար առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ՀՆԱ-ի (GDP) եւ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշներով: Այդ երկրի առողջապահական համակարգը համարվում է լավագույններից մեկն աշխարհում, ճարտարապետությունը հիացմունք է պատճառում, իսկ կղզում անշարժ գույքի գները ռեկորդներ են սահմանում:

Ամեն ինչ սկսվեց 1963թ.-ից, երբ երկիրն անկախություն ձեռք բերեց: Վարչապետ Լի Կուան Յուն, ում վրա դրված էր պետության ապագայի ամբողջ պատասխանատվությունը (նա 31 տարի պաշտոնավարել է որպես վարչապետ եւ մահացել է 2015թ.-ին), անգամ լաց է եղել ուղիղ եթերում: Բայց Սինգապուրը արագորեն ոտքի կանգնեց՝ կազմավորեց իր բանակը, զարգացրեց արդյունաբերությունը, հաղթահարեց կոռուպցիան: Այս ամբողջ պատկերն ունի նաեւ հակառակ կողմը. հաջողության հասնել հաջողվեց միայն գրաքննության, տոտալ վերահսկողության եւ Սինգապուրի բնակիչների անձնական ազատությունների սահմանափակման օգնությամբ:

Currenttime.tv-ն ներկայացնում է այդ պետության հաջողության պատմությունը: 

 

Ավելին
Back to top button