Միջազգային

«Սիրիայի հարցով որոշում կկայացվի 24-48 ժամվա ընթացքում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կպարզաբանի սիրիական Դումա քաղաքում ապրիլի 7-ին խաղաղ բնակչության դեմ իրականացված չարագործության մանրամասները եւ կպատժի մեղավորներին:

«Մենք որոշում կկայացնենք 24–48 ժամվա ընթացքում», -ասել է Թրամփը:

Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է Սիրիային եւ Ռուսաստանին՝ բժիշկների եւ դիտորդների մուտքը Դամասկոսի արեւելյան արգելափակված տարածք թույլ տալու խնդրանքով:   

3256D8DA-4B04-4A8F-B9E8-652258EE9AC0_w1023_r1_s

Այսօր ուշ երեկոյան ՄԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվի քիմիական հարձակումից հետո Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Ապրիլի 7-ին տեղի ունեցած քիմիական հարձակման հետեւանքով զոհվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, տուժել էին հարյուրավոր քաղաքացիներ:  

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button