Միջազգային

ԱՄՆ-ում դաժանորեն սպանել են 23-ամյա ուկրաինուհուն. ձերբակալվել է նրա ադրբեջանցի ամուսինը

Ամերիկյան Վիսկոնսին նահանգում դաժանորեն սպանել են 23-ամյա ուկրաինուհի Տատյանա Գուժվային. իրավապահները կասկածում են նրա ամուսնուն, հայտնում է unian.net-ը:

Վիսկոնսին-Դելս քաղաքի ոստիկանության դեպարտամենտից հայտնել են, որ Տատյանայի մարմինը գտել են երեկոյան՝ Վաշինգտոն բուլվարի վրա գտնվող տանը:

Ոստիկանները ձերբակալել են նրա ամուսնուն՝ կասկածյալ 31-ամյա Ֆուադ Փաշաեւին: Վերջինիս բռնություն գործադրելու մեղադրանք է ներկայացվել 11 կետով, նա գտնվում է Կոլումբիայի շրջանային դատարանում: Փաշաեւին հետեւյալ մեղադրանքներն են ներկայացվել՝ շնչահեղձում, ազատությունից անօրինական զրկում, գույքի ոչնչացում, հարձակում  եւ անօրինական վարքի այլ հինգ կետեր:

Տատյանա Գուժվան դեռեւս հունվարի 3-ին դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ամուսինը ցանկանում է իրեն սպանել: Նա պատմել էր, որ համատեղ ապրած 3 տարիների ընթացքում Փաշաեւը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել եւ ծեծել իրեն:

Վերջինիս գրավի դիմաց ազատ էին արձակել՝ արգելելով մոտենալ Տատյանային ու նրանց 1-ամյա երեխային:
фото: uapost.us

фото: uapost.us

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button