Միջազգային

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց հակառուսաստանյան պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտությանը Մոսկվայի դերակատարման հետ:

Սպիտակ տնից հայտնում են, որ խոսքը գնում է Ռուսաստանի հանդեպ սահմանափակող գործողությունների ժամկետի երկարաձգման մասին:   

Թրամփի խոսքերով՝ ինքը եկել է եզրահանգման, որ այդ բոլոր պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ նաեւ մարտի 6-ից հետո:

Հունվարի 26-ին ԱՄՆ-ն ընդլայնել էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների ու ռուսաստանյան ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների ցանկը:   

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը: Միջազգային կազմակերպությունները դա անօրինական որակեցին եւ դատապարտեցին Ռուսաստանի գործողությունները: Արեւմուտքի երկրները Ռուսաստանի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button