Միջազգային

Նավալնիի շտաբի համակարգողին ձերբակալել են ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո

«Ընտրողների գործադուլ» կազմակերպելու համար 30 օրով կալանավորված Դենիս Միխայիլովին կրկին ձերբակալել են նույն ակցիային մասնակցելու համար, հայտնում է Deutsche Welle-ն:

Միխայիլովն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի սանկտ-պետերբուրգյան շտաբի համակարգողն է: Նավալնիի կողմնակիցները պնդում են, որ ընտրություններին ընդառաջ իշխանությունները ցանկանում են մեկուսացնել անցանկալի անձանց:

Մեկուսարանից դուրս գալուց հետո Դենիս Միխայիլովին անմիջապես նստեցրել են ոստիկանական մեքենան եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Միխայիլովը որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել:

Նման ճակատագրի կարող է արժանանալ նաեւ Նավալնին: Մարտի 5-ին Մոսկվայի Տվերյան դատարանը քննելու է ընդդիմադիր գործչի դեմ գործը:

Ավելի վաղ կալանավորվել էր նաեւ «Բաց Ռուսաստան» շարժման Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի համակարգող Անդրեյ Պիվովարովը:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button