Միջազգային

«Ընդվզումն անխուսափելի է, եւ մինչ այդ խռովությունը Պուտինը կամովին չի հեռանա»

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունից հեռանալը կապված չի լինի «մեծ արյան» հետ»,- հայտարարել է վտարանդի չեչեն քաղաքական գործիչ  Ահմեդ Զաքաեւը:

«Նրանք, ովքեր Պուտինի հետ թալանել են Ռուսաստանը, այնտեղից կփախչեն: Եվ Պուտինին պաշտպանելու եւ ռուսաստանյան արյունը թափելու ցանկություն ունեցողները չեմ կարծում, որ շատ լինեն: Բառացիորեն 2-3 ամիս հետո, երբ Պուտինն անգամ ուժայինների աշխատավարձը վճարելու միջոց չի ունենա, իրավիճակը կփոխվի: Հետեւաբար, հնարավոր է, այդպիսի արյունալի հետեւանքներ չեն լինի պուտինյան ռեժիմը տապալելու արդյունքում»,-նշել է Զաքաեւը:

Ահմեդ Զաքաեւ
Ահմեդ Զաքաեւ

Վերջինս ենթադրում է, որ Պուտինը կարող է պատերազմ հրահրել, որպեսզի ստանա բնակչության աջակցությունը:

«Չեչնիայում գործող կադիրովյան ռեժիմի փոփոխությունը պուտինյան էլեկտորատի կողմից կարող է ընդունվել որպես նրա հերթական հաղթանակ: Նաեւ Դաղստանում տեղի ունեցած իրադարձությունները, վերջին 30 տարում կազմավորված դաղստանյան քաղաքական էլիտայի կոռուպցիոն «մաքրումը» ուղերձ էր եւ Կադիրովին, եւ նրա շրջապատին, եւ ռուսաստանյան հանրությանը, որ Պուտինը կարող է նման ակցիա անցկացնել Չեչնիայում՝ առանց ռազմական արշավ ձեռնարկելու»,-ասել է չեչեն քաղաքական գործիչը:

Նա ավելացրել է, որ Պուտինը դժվար թե պաշտոնավարի մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը:   

«Ինձ թվում է՝ ընդվզումն անխուսափելի է: Եվ մինչ այդ խռովությունը Պուտինը կամովին չի հեռանա»,-եզրափակել է Զաքաեւը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ.-ի մարտի 18-ին:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button