Միջազգային

«Երբ մտա բանտ, ես ինքս ինձ ասացի, որ թշնամիներին գերի եմ ընկել»

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ չէր կարող իրեն թույլ տալ ընդունել ՅՈՒԿՕՍ ընկերության կողմից հափշտակումների եւ հարկերից խուսափելու մեղքը, քանի որ կվնասեր հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց:

«Երբ մտա բանտ, ես ինքս ինձ ասացի, որ թշնամիներին գերի եմ ընկել: Թշնամիներ: Գերության մեջ: Լինում է: Պետք է դիմանալ: Եթե հնարավորություն կա գերության մեջ թշնամուն հարված հասցնել, նշանակում է՝ պետք է հարված հասցնել: Այդքանը: Ինձ համար դա շատ հեշտ էր: Կամ ես, եւ կա թշնամին»,- ասել է Խոդորկովսկին:

Նա նաեւ ավելացրել է, որ չէր կարող իրեն թույլ տալ ընդունել ներկայացված մեղադրանքը:

«Հասկանալի է, որ ինձ վերաբերող հարցը լուծվում է Կրեմլում, իսկ մյուսները՞… նրանց ճակատագիրը կախված է  լեյտենանտներից եւ կապիտաններից: Ահա՛ կա ձեր կազմակերպության ղեկավարի խոստովանությունը, որ դուք հանցավոր կազմակերպության մեջ եք եղել: Վե՛րջ, խնդրեմ, ստացեք ձեր 5-10 տարիները եւ ստորագրեք»,- ասել է ընդդիմադիրը: Նա ավելացրել է, որ չէր կարող իրեն թույլ տալ վնասել մարդկանց:

Ընդդիմադիր գործիչն ավելացրել է, որ բանտում ամենածանրը ընտանիքի անդամների հետ չհանդիպելն էր:

«10 տարվա ընթացքում ես նրանց հանդիպել եմ այնպես, ինչպես թույլատրում են մեր ճամբարներում, միայն չորս տարի, մնացած ամբողջ ժամանակը ես գտնվել եմ մենախցերում եւ բոլորովին այլ պայմաններում: Դա շատ ծանր էր»,- ասել է նա:

Խոդորկովսկուն դատապարտել են 2005թ.-ին նրա ղեկավարած ՅՈՒԿՕՍ ընկերության կողմից հափշտակումների եւ հարկերից խուսափելու մեղադրանքով, իսկ ավելի ուշ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերած գումարների օրինականացման գործով: 2013թ.-ի դեկտեմբերի 20-ին նախագահ Վլադիմիր Պուտինը նրա ներման հրամանագիրը ստորագրեց: Այդ նույն օրը Խոդորկովսկին ազատ արձակվեց եւ մեկնեց Գերմանիա:

Այժմ նա բնակվում է արտասահմանում եւ զբաղվում է հասարակական գործունեությամբ:

Աղբյուր՝  gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button