Միջազգային

Մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի կողմից լայնածավալ ագրեսիային. Մուժենկո

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի 4-րդ տարին է, եւ հետագայում էլ դեռ գոյություն ունի ռուսաստանյան զորքերի լայնածավալ հարձակման սպառնալիքը, հետեւաբար ուկրաինական բանակը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն:

Ըստ նրա, ագրեսոր երկիրը դիմում է նաեւ սադրիչ գործողությունների, ինչին եւս պետք է պատրաստ լինել:

«Մենք ունենք մշակված ծրագրեր՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը, եւ մենք պատրաստում ենք զորամիավորումներին մեր երկիրը պաշտպանելու համար»,-ասել է շտաբի ղեկավարը: 

Ավելի վաղ պահեստի սպա, բարեգործական հիմնադրամի ղեկավար Միրոսլավ Գայը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի զինուժի թույլ տեղը խորհրդային բյուրոկրատական ապարատն է, նաեւ որոշումներ կայացնելու եւ ծրագրելու համար հատկացվող երկար ժամանակը: 

«Այն ռազմական գործողությունները, որոնք մեր բանակում իրականացվում են գնդապետների եւ գեներալների մակարդակով, ՆԱՏՕ-ի երկրներում մշակվում են կրտսեր եւ միջին հրամանատարական կազմի կողմից»,-հայտնել է Գայը:   

Աղբյուր՝ unian.net
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
 

Ավելին
Back to top button