Միջազգային

Դաղստանի վարչապետի պաշտոնին առաջադրել են Թաթարստանի էկոնոմիկայի նախարարին

Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Վասիլեւն առաջարկել է կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնին առաջադրել Թաթարստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Զդունովին, տեղեկացնում է meduza.io-ն:

Նրա թեկնածությունը քննարկվելու է Դաղստանի Ազգային ժողովի պատգամավորների կողմից փետրվարի 7-ին:

Նախօրեին Վասիլեւը լուծարեց հանրապետության կառավարությունը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Անատոլի Ղարիբովին՝ կառավարության ղեկավարի առաջին տեղակալին:

Փետրվարի 5-ին Դաղստանում ձերբակալվել են վարչապետ Աբդուսամադ Համիդովը, նրա երկու տեղակալները, ինչպես նաեւ կրթության նախկին նախարարը: Նրանց ներկայացվել է մեղադրանք «խարդախության» հոդվածով՝ հատկապես խոշոր չափերով  բյուջետային միջոցների հափշտակման համար:

Հունվարից Մոսկվայի հատուկ հանձնաժողովը ԱԴԾ, ՆԳՆ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ միասին Դաղստանում ստուգումներ են իրականացնում: Ավելի վաղ քրեական գործեր էին հարուցվել նաեւ Մախաչկալայի քաղաքապետի եւ հանրապետության մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի նկատմամբ:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button