Միջազգային

Թրամփը Ռուսաստանին եւ Չինաստանին սպառնալիք է անվանել

Չինաստանը եւ Ռուսաստանը սպառնում է ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը եւ արժեքներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանդես գալով Կոնգրեսում:

«Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք «իզգոյ վարչակարգերի», ահաբեկչական խմբերի եւ Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդների հետ, որոնք սպառնում են մեր շահերին, մեր տնտեսությանը եւ մեր արժեքներին»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հայտարարել է նաեւ, որ իրենք «առավելագույն ճնշման» արշավ են սկսում պաշտոնական Փխենյանի և նրա միջուկային ծրագրի դեմ, քանի որ այդ վարչակազմի անխոհեմ միջուկային փորձարկումները կարող են սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի համար:

Նա կրկին խոսել է Թեհրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրի մասին՝ պնդելով, որ այն լուրջ թերություններ ունի:

Թրամփը նաև հայտարարել է, որ պահպանվելու է ԱՄՆ-ի ռազմական Գուանտանամոյի բանտը, որը փակվելու էր ըստ նախկին նախագահ Բարակ Օբամայի որոշման:

Ամերիկացի նախագահը կոչ է արել Կոնգրեսին ընդունել համապատասխան օրենք՝ «Գրին քարտ»-ի խաղարկության համակարգն արժանիքների վրա հիմնված ներգաղթով փոխարինելու եւ շղթայական ներգաղթը դադարեցնելու համար:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button