Միջազգային

Քրդերը տեսանյութ են հրապարակել՝ ներկայացնելով սպանված թուրք զինվորականների դիերը

Սիրիայի տարածք թուրքական բանակի ներխուժումից եւ ընթացող մարտերից հետո Թուրքիան պաշտոնապես հայտարարեց զոհված մի քանի զինվորականի մասին, տեղեկացնում է regnum.ru գործակալությունը:

Իսկ ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները հայտնել են, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 7 օրերի ընթացքում սպանվել է 59 խաղաղ բնակիչ եւ 43 զինյալ, այդ թվում 8 կին: Վիրավորվել է ավելի քան 140 մարդ:

Քրդական խմբավորումների զինյալներն իրենց հերթին հայտնում են թուրքական զինվորականների շրջանում առկա բազմաթիվ զոհերի մասին: Աֆրինի քրդերը տեսանյութ են հրապարակել, որտեղ ներկայացվում է սպանված թուրք զինծառայողների դիակները, նրանց անձնագրերը եւ թողած զենք-զինամթերքը:

Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ստիպված են դիմում այս քայլին, որպեսզի թուրք ժողովուրդը տեսնի, թե ինչպես է իրենց ղեկավարությունը թաքցնում զոհերին եւ նրանց իրական թիվը։

Աղբյուր՝ regnum.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button