Միջազգային

Լոնդոնում հազարավոր ցուցարարներ բողոքի երթ են անցկացրել՝ ընդդեմ Թրամփի

Լոնդոնում հազարավոր ցուցարարներ բողոքի երթ են անցկացրել՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից՝ վերանայել  ԱՄՆ-ի նոր նախագահի հետ «հատուկ հարաբերությունները»,- հայտնում է BBC-ն:  Ցուցարարները պահանջ են ներկայացրել վարչապետին՝ չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա այցելության հրավերը:

Նրանք նաեւ դատապարտել են Թրամփի հրամանը, որով արգելվում է 7 երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ անվանելով այն ռասիստական:

Երթը մեկնարկել է ԱՄՆ դեսպանատնի մոտակայքից: Ցուցարարները հասել են մինչեւ վարչապետի՝ Դաունինգ-Սթրիթում գտնվող նստավայր: Նրանք պարզել են  «Ոչ ռասիզմին, ոչ Թրամփին», «Նա ստում է», «Բոլոր պատնեշները պետք է վերանան» եւ այլ գրությամբ պաստառներ:

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահի պաշտոնական այցը չեղարկելու մասին խնդրագիրը շուրջ 1.8 մլն մարդ է ստորագրել եւ փետրվարի 20-ին հարցը քննարկման է դրվելու խորհրդարանում:

16506882_1070655369729736_2042930612_n 16507055_1070655376396402_1630591442_n 16522946_1070655366396403_577782040_n 16558729_1070655373063069_1890950658_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button