Միջազգային

Սամարայի կալանավայրում բախում է տեղի ունեցել, այրել են ներքնակներ. տուժածների թիվը հասել է 17-ի

Սամարայի №5 կալանավայրում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը հասել է 17-ի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Սամարայի մարզի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Օլգա Գալցովան:

«16 դատապարտյալներ գտնվում են հիվանդանոցում, եւս 1-ը նյարդավիրաբուժական պալատում է՝ գլխի վնասվածքներով: Նրա վիճակը միջին ծանրության է, տարվում է քննություն»,-հայտնել է Գալցովան:

ՔԿՀ-ում նախաճաշի ժամանակ վիճաբանություն է առաջացել 2 դատապարտյալի միջեւ: Այն վերածվել է մասսայական ծեծկռտուքի, կալանավորներն այրել են վերմակներ եւ ներքնակներ:

Օլգա Գալցովան նշել է, որ տեղում աշխատում են քննչական խմբերը, խստացված միջոցներ են ձեռնարկվում կոնֆլիկտային իրավիճակի կրկնություն թույլ չտալու համար:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button