Միջազգային

Իրաքում շոգենավ է խորտակվել, հաղորդվում է 100 զոհի մասին

Ինչպես փոխանցում է BBC-ին Իրաքում՝ Տիգրիս գետում, շոգենավ է կործանվել: Հաղորդվում է մոտավորապես 100 հոգի զոհի մասին՝ մեծ մասը կանայք եւ երեխաներ: Զոհերի մեծ մասը Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչներ են: Շոգենավում շուրջ 200 հոգի է եղել, մինչեռ հաղորդվում է, որ այն 75 հոգու համար է նախատեսված:

Մոսուլի քաղաքացիական պաշտպանության գործակալության հաղորդած տվյալներով նավում գտնվողների մեծ մասը լողալ չի կարողացել:  

Զոհերի մեջ առնվազն 19 երեխա եւ 61 կանայք եղել են, / 94 մարդու/ մահվան մասին տեղեկությունները ստույգ են, առնվազն 55 հոգի փրկվել է, սակայն շարունակում է  մնալ վտանգի տակ:

Նավը ուղեւորվելիս է եղել դեպի Ում Ռաբեն կղզի, որը գտնվում էր քաղաքի կենտրոնից 4 կմ հեռավորության վրա: Տեղաբնակները նշելիս են եղել Նովրուզը:

Ականատեսները պատմում են, որ նավը շեշտակիորեն է թեքվել աջ եւ լցվել է ջրով:

Սոցիալական  մեդիայում հայտնվել են նկարներ եւ տեսանյութեր, որտեղ երեւում է, որ նավը խորտակվել է, իսկ մարդիկ լողում են գետում:

«Շատ ուղեւորներ միայն գոռում էին, ջուրը արագորեն լցվում էր նավ եւ ծանրանում էր», պատմել է ուղեւորներից մեկը,-«Իմ սեփական աչքերով  տեսել եմ ջրում մահացող երեխաներ»: 

Aftermath of Mosul ferry sinking

Aftermath of Mosul ferry sinking

Tourist island near Mosul

Ավելին
Back to top button