ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ֆրիդրիխ Մեծ. Երկիր մոլորակի ամենագեղեցիկ նժույգը

Ծանոթացե՛ք, սա Ֆրիդրիխ Մեծն է, որին իզուր չէ որ այդ անունով են կոչել: Բանն այն է, որ իր ցեղակիցների շրջանում նա իսկական «արքայազն» է՝ իր գեղեցկության եւ ազնվազարմության շնորհիվ:

Նա հզոր մկանուտ մարմին ունի, միաժամանակ բոլորին խելքահան է անում իր գանգուրներով: Նման խիտ, երկար, մետաքսե գանգուրներ ունեն եզակի հովատակներ:

Ֆրիդրիխն ապրում է Ամերիկայում, նրա տունը Pinnacle Friesians ձիաբուծարանն է: Նրան կոչել են Պրուսիայի միապետ Ֆրիդրիխ Մեծի անունով, ով հայտնի է 18-րդ դարում իր հերոսական նվաճումներով: «Արքայազնը» ֆոտոմոդելի ակտիվ կյանքով է ապրում եւ միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում:

 

 

 

Աղբյուր՝ interesnoe.site

Ավելին
Back to top button