ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Սկյուռը ավտոմեքենան վերածել է պահեստի՝ այնտեղ թաքցնելով գողացած ընկույզները

Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի բնակչուհին պատրաստվել է ավտոմեքենայով մեկնել աշխատանքի, սակայն գործի գցելով շարժիչը, զգացել է, որ ինչ-որ բան այն չէ:  Երբ նա բացել է շաժիչի մեկուսամասի կապարիչը, չի հավատացել աչքերին. այդ ամբողջ հատվածը լցված է եղել ընկույզներով:

Պարզվել է, որ հարեւան ավտոտնակում պահեստավորված ընկույզ կա, ինչը գրավում է ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիներին: Ճարպիկ սկյուռներից մեկն էլ որոշել է իր պահեստը հիմնել: Երկու շաբաթվա ընթացքում սկյուռը մի քանի կիլոգրամ ընկույզ է տեղափոխել մեկ ավտոտնակից մյուսը: Ավտոմեքենան նրա համար եղել է ամենահուսալի վայրը:

Աղբյուր՝ moya-planeta.ru

Ավելին
Back to top button