ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ռոբերտ դե Նիրոն կասկած է հայտնել կնոջը. վերջինս հանճարեղ պատասխան է տվել

Բոլորը գիտեն, որ հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն հումորի առանձնահատուկ զգացում ունի: Իհարկե, նման տաղանդավոր եւ հետաքրքիր տղամարդու հետ կյանքը չի կարող հագեցած չլինել: Ավելի քան 20 տարի նա ամուսնացած է ֆոտոմոդել Գրեյս Հայթաուերի հետ:

Երբ լրագրողները նրան հարցրել են, թե որն է երկարատեւ երջանիկ հարաբերությունների գաղտնիքը, Ռոբերտ դե Նիրոն հիշել է զվարճալի մի պատմություն: Դա անձամբ ամուսիններին չի վերաբերվում, սակայն որպես պատասխան տեղին էր:

«50 տարվա ամուսնությունից հետո ես մի անգամ ուշադիր նայեցի կնոջս եւ ասացի՝ 50 տարի առաջ մենք փոքրիկ մի տուն ունեինք, հին մեքենա, մենք քնում էինք բազմոցին եւ դիտում էինք փոքրիկ սեւ-սպիտակ հեռուստացույց, փոխարենը ես ամեն գիշեր նույն անկողնում պառկում էի 19-ամյա գեղեցիկ աղջկա կողքին:

Այժմ մենք ապրում ենք հսկայական թանկարժեք տանը, ունենք բազում թանկարժեք մեքենաներ, շքեղ ննջասենյակում հսկայական մահճակալ, լայնէկրան մեծ հեռուստացույց, սակայն ես անկողնում քնում եմ 69-ամյա կնոջ հետ: Ես սկսում եմ կասկածել իմ ամուսնությանը:

Իմ կինը շատ խոհեմ է: Նա չնեղացավ եւ չվիճեց, պարզապես առաջարկեց ինձ գտնել 19-ամյա աղջկա, ով հոգ կտանի, որ ես կրկին ապրեմ փոքրիկ տնակում, քնեմ ճկված բազմոցի վրա եւ դիտեմ սեւ-սպիտակ հեռուստացույց»:

Ավելին
Back to top button