ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Պարզ բաղադրատոմս, որը կբարելավի վահանաձեւ գեղձի աշխատանքը

Բոլորին քաջ հայտնի է օրգանիզմի համար վահանաձեւ գեղձի կարեւորությունը: Այդ օրգանի աշխատանքի թեթեւակի փոփոխությունն էլ կարող է բազմաթիվ բացասական հետեւանքների հանգեցնել՝ տրամադրության կտրուկ փոփոխություն, քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ, աղիների հետ կապված խնդիրներ եւ խոլեստերինի բարձր մակարդակ:

Բուսաբուժները կարծում են, որ բողկի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել վահանաձեւ գեղձի հորմոնների կարգավորմանը:

Ձեզ ենք ներկայացնում պարզ բաղադրատոմս, որը կօգնի ազատվել վահանաձեւ գեղձի խնդիրներից եւ փորկապությունից:

Կարմիր բողկի հյութի մեջ կա մեծ քանակությամբ ռաֆանին՝ միացություն, որը պարունակում է ծծումբ, իսկ ծծումբը համարվում է վահանաձեւ գեղձի հորմոնների քանակի կաեւոր կարգավորիչ:

Բաղադրիչներ՝

— 4 հատ հասած բողկի արմատ

— 2 սմ կոճապղպեղի արմատ

— 4 ճաշի գդալ մեղր

— 50 գր կիտրոնի հյութ

— 100 գր ջուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ հարել այնքան ժամանակ, մինչեւ ստացվի միատարր զանգված: Երբ այն պատրաստ լինի, լցնել ապակե ամանի մեջ եւ դնել սառնարան:

Այն անհրաժեշտ է օգտագործել օրական 3 անգամ մեկ ճաշի գդալ: Բուժման ընթացքը 3 շաբաթ է: Այս միջոցն արդյունավետորեն կարգավորում է աղիների հետ կապված խնդիրները, օգնում է ազատվել փորկապությունից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button