Օրը՝ 09.09.2019

  • Նորություններ
    Photo of 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

    4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of «ՀՀ քրեական օրենսգրքում լրացուներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Դիտորդների խմբի կարծիքը

    «ՀՀ քրեական օրենսգրքում լրացուներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Դիտորդների խմբի կարծիքը

    ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինս, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: Ողջունելով ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նեկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ: Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարղական համակարգի ամենից արմատական և խնդրահարույց տարրերից մեկն է, և, այս առումով, ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ Խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին և այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները:  Այս առումով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ, քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ—ների կադրային քաղաքականությունը և այլն: Թվարկած քայլերի առնչությամբ Խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով /«Խումբը հանդես է եկել քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի խնդրի լուծման առաջարկներով»/:  Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը՝Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարույց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա յուրաքանչյուր եզրույթի մանրամասն բացատրությունը: Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթարցման: Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումը առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները: Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա: ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մանավորապես՝ պատժողական քաղաքականության անցում վերականգնողականի, սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում, կադրային քաղաքականության փոփոխություն, պատժից ազատման ինստիուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն, նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ, սակայն արձանագրվել է մի քանի միջադեպ

    Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ, սակայն արձանագրվել է մի քանի միջադեպ

    Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք ընդհանուր առմամբ ընթացել են խաղաղ մթնոլորտում և…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Սեպտեմբերի 10-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը  20:00-ից 22:00-ն

    Սեպտեմբերի 10-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 20:00-ից 22:00-ն

    Հարգելի քաղաքացիներ, սեպտեմբերի 10-ից Երևանի ջրային կառույցներն անցնում են աշնանային ժամանակացույցի: Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների շոուն կմեկնարկի ժամը 20:00-ից և կշարունակվի…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում  է ստացվել

    Ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացվել

    2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում  է ստացվել: Ստեփանակերտից…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of ՔԿ վարույթ են ընդունվել «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

    ՔԿ վարույթ են ընդունվել «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն»…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Ալեքսանդր Կարապետյանից

    Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Ալեքսանդր Կարապետյանից

    Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Հիշեցնենք, որ Հայաստանի և Իտալիայի…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Ոստիկանները «Հայփոստ» ՓԲԸ սրահում հետախուզվողի են հայտնաբերել

    Ոստիկանները «Հայփոստ» ՓԲԸ սրահում հետախուզվողի են հայտնաբերել

    Սեպտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ

    ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ

    Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար…

    Ավելին »
  • Նորություններ
    Photo of Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն

    Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն

    Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է և որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։…

    Ավելին »
Back to top button
Close