ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/Պատմություն

Եգիպտական հնագույն դամբարանում հազվագյուտ մումիաներ են հայտնաբերվել

Հնագետները Սոհագ քաղաքի մոտակայքում գտնվող հին եգիպտական դամբարանում հայտնաբերել են  մարդկանց եւ կենդանիների հազվագյուտ մումիաներ: 

Մկների, կատուների եւ թռչունների զմռսած մարմինները տեղավորված են եղել 2 քարադամբաններում՝ մարդկային մումիաների կողքին: Դամբարանների պատերին հուղարկավորման արարողակարգի եւ դաշտում աշխատող մարդկանց պատկերներ են:

Փորձագետների խոսքերով՝ դամբարանն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Այնտեղ ամփոփված են Թութու անունով մեծատոհմիկ աստիճանավորի եւ նրա կնոջ մարմինները:

Դամբարանը հայտնաբերվել է 2018թ.-ի հոկտեմբերին՝ շնորհիվ հնագույն արտեֆակտների գողերի, ովքեր այնտեղ անօրինական պեղումներ էին իրականացնում: Չարագործները ձերբակալվել են:

Եգիպտոսում հուսով են, որ գտածոն նոր զբոսաշրջիկների կներգրավի, քանի որ դամբարանն այդ շրջանում երբեւէ հայտնաբերված ամենադիտարժան հուշարձաններից է: Դամբարանի մուտքի մոտ տեղադրված են Պտղոմեոսյան դարաշրջանում ապրած կնոջ եւ դեռահասի մումիաներ: Ենթադրվում է, որ կինը 35-50 տարեկան է, իսկ տղան՝ 12-14: Հետազոտողները հայտնաբերել են նաեւ մկների, կատուների եւ թռչունների ավելի քան 50 մումիաներ:

Стена гробницы

Картины на стенах саркофага

Глава высшего совета Египта по делам древностей Мустафа Вазири

Мумии женщины и подростка

Мумии

Мумии мышей и сокола

Мумия сокола

Экспонаты из гробницы

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button