ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

3D փրինթեր՝ հացթուխ եւ հրուշակագործ

Սքանչելի թխվածքը, ինչպես պարզվում է, պարտադիր չէ պատրաստել ձեռքով, համենայնդեպս դա հավաստում է սարքի մշակողը. այն հնարավոր է վերարտադրել 3D փրինթերի միջոցով:

Ինժեներները բացատրում են, որ մի ժամանակ միկրոալիքային վառարաններն էին գիտական ֆանտաստիկայի ժանրից, սակայն այսօր դրանք կարելի է գտնել գրեթե ցանկացած խոհանոցում: Նույնը տեղի կունենա փրինթերի հետ. թանաքի փոխարեն քարթրիջները կպարունակեն անհրաժեշտ սննդային բաղադրիչներ:
Բացատրում է «Natural Machines »-ի համասեփականատեր Էմիլիո Սեպուլվեդան. «Սա առաջին տարբերակն է, ըստ էության, արտադրանքի նախատիպը, որը մենք հույս ունենք ներդնել արտադրության մեջ: Այսօր մենք միաժամանակ մտածում ենք նաեւ ծրագրային ապահովության մասին: Առայժմ մենք կարող ենք ցուցադրել հիմնական մոդելի նախատիպը»:

Փրինթերը կկարողանա պատրաստել տարբեր չափերի թխվածքներ: Հաշվի է առնված նաեւ լցոնը, դրանք կարող են լինել մրգային, մսային կամ բանջարեղենային:

Մեկանաբանում է հրուշակագործ Լուիս Էստրադա Կանալը.
«Առայժմ ես կարծում եմ, որ հիմնական դժվարությունն այն է, որ ձեռքի աշխատանքի գերակշռությունը կապված է համային ցանկալի համադրություն ստանալու հետ: Եվ նույնիսկ ամենակատարյալ մեքենան ի վիճակի չէ դա անել»:

Չնայած ինժեներներն առաջ են գնում, այնուամենայնիվ, ավանդական խոհանոցը եւ հին մեթոդներով պատրաստված ուտելիքը մրցակցությունից դուրս են:

Աղբյուր՝ Euronews

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button