Նորություններ

Առեւտրականները պահանջում են ֆինանսների նախարարի հրաժարականը (ԼՐԱՑՎԱԾ)

Լարված իրավիճակ է ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Առեւտրականների պահանջները չեն փոխվել: Նրանք կառավարությունից պահանջում են կասեցնել օրենքը: Գործադիրի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ոչ միայն մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ, այլ նաեւ մարզերից եկած առեւտրականներ:

«Մենք ժամանակ ենք տվել կառավարությանը, որ խոշոր ձեռներեցին բերեն օրինական դաշտ, որ մանրին տրամադրեն փաստաթուղթ: Իսկ կառավարությունից ասում են՝ մենք ենք ժամանակ տվել, որ ՓՄՁ ներկայացուցիչները սովորեն փաստաթղթով աշխատել»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Հավաքվածները նշում են, որ պայքարելու են մինչեւ վերջ:

boxoqՄոտ օրերս ուժի մեջ մտնող օրենքը ցուցարարները համարում են հարված փոքր ու միջին բիզնեսին: «Արդեն որոշ առեւտրականներ դադարեցրել են իրենց գործունեությունը: Եթե ուզում եք, որ բոլորս փակենք ու գնանք, ապա այդպես չի լինելու: Այսօրվանից կսկսենք պահանջել նաեւ ֆինանսների նախարարի հրաժարականը, ով քավորներից մեկն է այս օրենքի»,- հայտարարեց առեւտրականներից մեկը:

Լրացված 12:26

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի լրագրողը, իրավիճակը կառավարության շենքի դիմաց գնալով ավելի է լարվում: Ցուցարարները պահանջում են, որպեսզի գործադիրի ներկայացուցիչներն իջնեն ներքեւ ու լսեն իրենց: Բողոքի ցույցին մասնակցող առեւտրականների թիվը գնալով ավելանում է: Նրանք հայտարարել են, թե այսօրվանից գործադուլ են սկսում եւ չեն պատրաստվում վճարել պետական հարկերը:

Լրացված 13:21

Ավելի ուշ ներքեւ է իջել կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ցուցարարներին ասել է, թե Հովիկ Աբրահամյանի գրաֆիկը բավականին հագեցած է, եւ որ վարչապետը չի կարող հանդիպել առեւտրականների հետ:

Սա բարկացրել է բողոքի ցույցի մասնակիցներին. նրանք ցույցը կշարունակեն Բաղրամյան 26-ի դիմաց:

10944224_441100956039779_69657831_o 10958714_441100952706446_875958820_o (1)

Back to top button