Նորություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչով դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթթերյան իր միկրոբլոկում գրառում է թողել, որտեղ կոչով դիմում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին.

«Իմ կոչն է նախագահներին՝ շփման գծում դադարեցրեք բռնությունը եւ ընդունեք ձեր պարտավորությունները՝ բանակցությունների վերաբերյալ», — գրում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին լարված էր իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում: Ադրբեջանն իրականացնում էր դիվերսիոն հարձակումներ: Երկու կողմերն էլ զոհեր ու վիրավորներ ունեին:

Հավելենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվությամբ հաղորդվում է, որ անցած գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: Դարձյալ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր,  բայց նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:

Back to top button