Միջազգային

Սվերդլովսկի շրջանի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ եւ զոհ

ՌԴ Սվերդլովսկի շրջանի «Յուժնայա» հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 3-ը գտնվում են փլատակների տակ:

Հանքավայրում, որտեղ երկաթի հանքաքար են արդյունահանում, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: «Նախ հրդեհ է բռնկվել, հետո տեղի է ունեցել պայթուցիկի դետոնացիա եւ պայթյուն»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ոստիկանության Սվերդլովսկի շրջանի վարչության մամլո ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը:

Հոսպիտալացվել են 2 աշխատակից, հանքավայրից տարհանվել են 64 մարդ:

Տեղում աշխատում են փրկարարական ծառայության աշխատակիցները, կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close