Նորություններ

«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Այդ սարսափելի հանցագործությունն իրագործողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Այս պահին ՀՀ եւ ՌԴ իրավասու մարմիններն իրականացնում են համապատասխան քննչական միջոցառումներ, համակարգում իրենց գործողությունները»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր դաժան սպանության դեպք է արձանագրվել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Կասկածյալը ՌԴ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է:

Ավելին
Back to top button