Միջազգային

Համբուրգում հրկիզել են Charlie Hebdo-ի ծաղրանկարները տպագրած խմբագրատունը

Համբուրգում անհայտ անձինք  այրվող նյութեր պարունակող շիշը նետել են Hamburger Morgenpost խմբագրատան վրա:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը: Հաղորդվում է, որ հրդեհածին նյութով շիշը հրդեհ է առաջացրել թերթի արխիվում: Լրագրողները պնդում են, որ այրվել են որոշ փաստաթղթեր, բայց ոչ ոք չի տուժել:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալների, ովքեր գտնվել են այդ թաղամասում: Դեպքին նրանց մասնակցությունը ճշտվում է:

Ավելի վաղ Hamburger Morgenpost թերթը տպագրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ֆրանսիական Charlie Hebdo թերթից: Այնուամենայնիվ, դեռեւս խմբագրությունում չեն շտապում այս պատահարը կապել ծաղրանկարների տպագրման հետ:

Հիշեցնենք, որ Charlie Hebdo խմբագրատան վրա տեղի ունեցած հարձակումից մահացել են 12 մարդ, իսկ 10-ը ստացել են վնասվածքներ:

Ավելին
Back to top button