«Նոր տարի» գաղափարի ծագումը. հունվարի 1-ը՝ որպես պայմանականորեն ընտրված օր
Տարին համարվում է ժամանակի սահմանը, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեւի շուրջը։
Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ: Չնայած տարվա գաղափարը ձեւավորվեց Հին Եգիպտոսում, բայց եւ այնպես տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել Նոր տարին, տարվա սկիզբն ու ավարտը։
Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնանը: Որն էլ ավելի ուշ ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» անունը:
Հին ռուսները նոր տարին նշում էին աշնան սկզբին, անգլիացիները՝ գարնանը: Իսկ հին հայերը՝ ամռանը, նոր տարվա սկիզբն օգոստոսն էր, որը կոչվում էր Նավասարդ։
Եվ միայն 16-րդ դարի վերջում որոշվեց տարվա սկիզբը համարել ձմեռվա առաջին ամիսը:
Այնպես որ, հունվարի 1-ը նոր տարվա սկիզբ ընդունվել է պայմանականորեն։ Եվ չնայած հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է որպես նոր տարվա սկիզբ, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական Նոր տարին։