Միջազգային

Հարյուրավոր ուղեւորներ արգելափակվել են իտալական այրվող լաստանավի մեջ

Հարյուրավոր ուղեւորներ իտալական այրվող լաստանավը չեն կարողանում լքել եւ տեղափոխվել վթարային նավակ,-հաղորդում է Ինտերֆաքսը:

Լաստանավի վրա գտնվող 441 ուղեւորներից եւ անձնակազմի 55 անդամներից հաջողվել է փրկել միայն 150-ին: Ինչպես հաղորդում են ականատեսները, նավի վրա խուճապ է, իրավիճակը խիստ վտանգավոր է:

Փրկարար ծառայությունները չեն կարողանում արդյունավետ գործել, քանի որ ուժեղ քամի է, ծովն ալեկոծվում է: Եղանակային պայմանների պատճառով, հատուկ գործողություններին չեն կարողանում ներգրավել ուղղաթիռներ:

Իտալական  Norman Atlantic լաստանավը Հունաստանից ուղեւորվում էր Իտալիա, սակայն հունական ափամերձ շրջաններում նավի վրա հրդեհ է բռնկվել` այն հարկաբաժնում, որտեղ 222 հատ ավտոմեքենա են տեղափոխել:10888101_614770965318181_1138733702_n

 

Ավելին
Back to top button
Close