ԳԱԼԱ news. 26 դեկտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦2013 թ. Ֆրանսիական զարգացման գործակալության՝ ՀՀ կառավարությանը տրամադրած 500 հազար եվրո դրամաշնորհի իրացման պատասխանատվությունը ցրվում է բոլորի վրա: Որտե՞ղ են ֆրանսիացի հարկատուների փողերը:
♦Այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Շիրակի մարզպետը հույս ունի, որ ԵՏՄ անդամակցումից հետո «խոպանչիները» անխափան կաշխատեն ու գումար կուղարկեն տուն:
♦«Հնարավոր է լինեն ապրանքներ, որոնք, կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով, թանկանան, բայց դա կապել Եվրասիական տնտեսական միության հետ ճիշտ չէ». Կարեն Ճշմարիտյանը ամփոփեց տարին:
♦Սահմանամերձ Այգեպարում ԳԱԼԱ-ի աշխատախումբը հանդիպել է Լիանա Անիկյանի հետ: 16-ամյա օրիորդն այս տարվա հունվարին երկու ոտքից վիրավորվել էր թշնամու կրակահերթերի ժամանակ: