Միջազգային

Շվեդիայում մզկիթ են հրդեհել, 5 մարդ տուժել է

Անհայտ անձը կամ անձիք շվեդական Էսկիլստունա քաղաքում հրդեհել են մզկիթը,- հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:  Հրկիզման պահին կառույցում 15-20 մարդ է գտնվել, նրանցից 5-ը տուժել են:

«Վկան տեսել է, թե ինչպես մզկիթի պատուհանից դյուրավառ առարկա են ներս նետել, ինչից հետո հրդեհ է բռնկվել »,-տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, կասկածյալներ առայժմ չկան:

Գործակալության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության` ընդդեմ ներգաղթյալների ակտիվ ելույթների ընթացքում: Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները պահանջում են ապաստան տրամադրելու քվոտաների կրճատում` 90 տոկոսով:

Ավելին
Back to top button
Close