Միջազգային

ԻՊ զինյալներն Իրաքում ռազմական ուղղաթիռ են խփել

«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման զինյալներն Իրաքում ռազմական ուղղաթիռ են խփել, ինչի արդյունքում զոհվել են օդանավի  երկու  ուղևորները, հայտնում են երկրի իշխանությունները, գրում է BBC-ն:

Աղբյուրի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Սամարա քաղաքում: Իսլամիստները ենթադրաբար ուղղաթիռ են խփել ուսից արձակվող հրթիռից: Նրանց զինյալներն արդեն ուղղաթիռներ խփել են նախկինում, սակայն այս միջադեպը մտավախություն է առաջացրել, որ ջիհադիստները գրավել են զենքեր, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն խփել նաև օդանավեր:

Back to top button
Close