Նորություններ

«Ինչ-որ տեղի է ունենում, դա համակարգի դեմքն է… ով բան ասի Ս. Սարգսյանին, փաստորեն ականջները կտրելու են…»

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած հարձակումների, ավելի վաղ կատարված «Նախախորհրդարան»-ի անդամների մեքենաների հրկիզման դեպքերի, այդ առումով իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Տիկին Ալեքսանյան, վերջին դեպքերի շարքը սկսվեց «Նախախորհրդարան»-ի անդամների մեքենաների հրկիզումով, որին հաջորդեցին հարձակումները նախ ազատամարտիկների, ապա ՀԱԿ ներկայացուցիչների նկատմամբ: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

sddefault
Ժաննա Ալեքսանյան

-Նախ՝ ինձ համար շատ արտառոց էր փոխոստիկանապետի հայտարարությունը՝ ով որ նախագահին բան ասի, փաստորեն ականջները կտրելու է, սա որպես պետական պաշտոնյայի վարքագիծ անհամատեղելի է, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է արձագանքեր, քանի որ  իր անունն էր շոշափվում, իրեն են ծառայություն մատուցում այդ ծեծ ու ջարդը անելով, եւ չտեսանք դա, ու նման մարդը իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու, այն էլ այդպիսի բարձր, դա անընդունելի իրավիճակ է: Պիտի հետ գնանք ուղղակի միայն այն, որ մեկ օրում էդքան մեքենա հրկիզեցին, դրան հաջորդեցին էս բռնությունները, դա նշանակում է, որ իշխանությունները Հայաստանում ահաբեկչության մթնոլորտ են ստեղծում: Եվ հիմա ոչինչ չեն անում այդ իրավիճակը փոխելու։ Իրավիճակը փոխելն այն կլիներ, որ Սերժ Սարգսյանը պիտի արձագանքեր, եւ պետք է բացահայտվեն այդ հանցագործությունները:

Գերակշռող են կարծիքները, որ տեղի ունեցած դեպքերը քաղաքական հետապնդումներ են, այդ պարագայում դրանց իրական բացահայտում կարելի՞ է ակնկալել:

-Ոստիկանապետի հայտարարություններն ուղղակի անընդունելի են, ես համարում եմ, որ ոստիկանությունն ընդհանրապես անգործության է մատնված եւ այնպիսի վիճակում է հայտնվել, որ ինչ հայտարարություն ուզում է, ինչպես ուզում է, անում է: Իսկ հաշվի առնելով, թե մեկ ամսվա ընթացքում ինչ է կատարվում, պետք է ասել՝ լրիվ ահաբեկության մթնոլորտ է: Արամ Մանուկյանի դեպքում չկար Արամ Մանուկյանի հայտարարությունը դատապարտող, մի քանի պատգամավորներ դատապարտում են, բայց էդպես չի էլի, պետք է հենց իրենց առաջնորդի գլխավորությամբ հայտարարություններ արվեին, որպեսզի իսպառ վերացվեին նման դեպքերը: Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում այս երկրում, ու դա փաստ է: Եթե ոստիկանապետը հայտարարում է, որ ծպտյալ ծառայություններ են գործում, այստեղ ես կարծում եմ, որ ակնկարկ կա, որ բռնությունները կազմակերպվում են հենց ոստիկանության կողմից:

Այսինքն գտնում եք, որ ոստիկանական համակարգն անգործությա՞ն է մատնված, իսկ երկրի գլխավոր դատախազությունն իր վերահսկողական ֆունկցիաները որքանո՞վ է կիրառում:

-Սա համակարգն է, համակարգի դեմքն է, ինչ որ տեղի է ունենում, որեւէ մեկն իր տեղում չի: Տպավորություն է, որ Հայաստանում առհասարակ իրավապահ մարմիններ չկան, իսկ  դատախազական վերահսկողություն մենք ընդհանրապես չենք տեսնում: Այս դեպքերում պետք է տեսնեինք գլխավոր դատախազության խիստ մոտեցումը, բայց ձայնն անգամ չենք լսել, չէ՞, որտեղ է դատախազության վերահսկողությունը՝ հայտնի չի: Սա մի իրավիճակ է, որ Սերժ Սարգսյանն անպայման պետք է արձագանքեր: Եվ ինչ է անում կառավարությունը, երբ ոստիկանապետն օրենքից դուրս հայտարարություններ է անում: Ոստիկանապետը հայտարարում է, որ շատ կասկածելի է, որ մեքենաները հրկիզվել են այն տեղերում, որտեղ տեսախցիկներ չկան, չհասկացա՝ միայն տեսախցիկներո՞վ են բացահայտվում գործերը: Փոխանակ բացահայտման ուղղությամբ մտածելու, անհապաղ միջոցներ ձեռնարկելու, ուրեմն տարբեր հայտարարություններ են անում իրենց արդարացնելու: Ոստիկանությունը միայն իշխանության համար է աշխատում, իրենց կողքին, իրենց շահերը պաշտպանելու էր իմ համար նաեւ օմբուդսմենի վերջին հավաքները, որտեղ ներկա էր եղել նաեւ Վաղարշ Աբրահամյանը՝ Ոսկու շուկայի տերը, ով մենք գիտենք՝ ինչով էր զբաղված որոշ ժամանակ առաջ, ջարդում-փշրում էր սեղանները, թողտվության մթնոլորտ էլի, ես ոչ մի հույս էլ չունեմ, որ բացահայտվելու են դեպքերը:

Back to top button
Close