Միջազգային

Դոլարն ու եվրոն Մոսկվայի բորսայում շարունակում են հակառեկորդներ գրանցելը

Դոլարն ու եվրոն շարունակում են աճել Մոսկվայի բորսայում: Ուրբաթ երեկոյան ամերիկյան արտարժույթը հատել է 58 ռուբլին: Եվրոն բարձրացել է մինչև 72,94 ռուբլու:

Երեկ առավոտ ամերիկյան արտարժույթը թանկացել է գրեթե 2 ռուբլով՝ մեկ դոլարի համար տվել են 56,54 ռուբլի, եվրոն ևս ավելացել է 3 ռուբլով՝ հասնելով 70,04 ռուբլու:

ՌԴ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է 2,1 ռուբլով՝ հասցնելով մինչ 56,8919 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 2,2 ռուբլով՝ կազմելով 70,5289 ռուբլի:

Վերլուծաբանները նշում են, որ ռուբլին նախկինի նման աճելու ոչ մի շանս չունի և «հայրենասիրական կարգախոսներով իրավիճակն արդեն էլ չես փոխի»:

«Վստահության վարկն արդեն 100%-ով ծախսված է»,-ընդգծում է PROFIT Group-ի վերլուծության վարչության ղեկավար Գլեբ Զադոյան:

Փորձագետները նաև կապում են ռուբլու փոխարժեքի անկումը նավթի գնանկման հետ:

Brent տեսակի նավթի համար հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում ընկել են 1,16 դոլարով (1,81%)՝ հասնելով մինչև մեկ բարելի համար  61,7 դոլարի: Շաբաթվա սկզբից նավթի գինն ընկել է 10 %-ով, իսկ տարեսկզբից՝ 45%-ով:

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», նավթային շուկան բացասական ցուցանիշով է փակում արդեն 10-րդ շաբաթը շարունակ:

Back to top button
Close