Միջազգային մամուլի տեսություն

Խոդորկովսկին նմանակում է Լենինին՝ փորձելով հեղափոխություն իրականացնել Ցյուրիխից. Bloomberg

Հարյուր տարի առաջ Լենինը Ռուսաստանում հեղափոխություն էր ծրագրավորում՝ ապրելով Ցյուրիխում, իսկ այսօր Միխայիլ Խոդորկովսկին նման ձգտումներ է փայփայում՝ գտնվելով ինքնակամ արտաքսման մեջ շվեյցարական այդ քաղաքում,- գրում է Bloomberg-ը:

«Պուտինը ֆինանսական առումով շատ ավելի քիչ տարածք ունի մանևրների համար, դա նրա համար դժվարություններ է ստեղծում և ցանկացած սխալի արդյունքը, ինչը նա, հնարավոր է, թույլ տա, կարող է ծայրահեղ ծանր հետեւանքներ ունենալ»,- ասել է Խոդորկովսկին Ցյուրիխում հարցազրույցի ժամանակ: «Պուտինի համար անգամ նավթի մեկ բարելի դիմաց 120 դոլարն է խնդիր, քանի որ իր կառավարման համակարգում նա չի կարողանա գոյատևել, եթե հումքի համար եկամուտները դադարեն աճել տարեցտարի»,- հավելել է նա:

Խոդորկովսկին այժմ փորձում է կյանք հաղորդել թուլացող ՌԴ ընդդիմությանը: Ըստ նրա, մոտակա 5 տարիներին, երբ բնակչությունը կզգա տնտեսության դանդաղ աճի հետևանքները, Ղրիմի միացման էյֆորիան կանցնի, եւ հավանականությունը, որ Պուտինը իշխանության ղեկին չի մնա եւս 10 տարի, 50%-ից էլ քիչ է:

«Կարծում եմ, որ Պուտինի խնդիրները կստեղծվեն հենց իր սեփական շրջապատից»,- ասել է Խոդորկովսկին հրատարակչությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դա ավելի լավ կլիներ, քան փողոցային բախումների միջոցով իշխանափոխությունը. «պալատական հեղաշրջման ժամանակ ավելի քիչ արյուն կթափվի»:

«Հնարավոր է՝ իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Խոդորկովսկին հնարավորություն կունենար վերադառնալ Ռուսաստան ու ղեկավարել ժամանակավոր կառավարությունը, այնուհետև՝ ազատ ու ժողովրդավարական ընտրություններից հետո հրաժարական կտա: Սակայն անգամ Խոդորկովսկին է խոստովանում, որ նման սցենարի հնարավորությունն  աննշան է»,- գրում է հրատարակչությունը:

Խոդորկովսկին ասում է, որ այժմ ունի 100 միլիոն դոլար:  Նա ծրագրավորում է այդ գումարներն ուղղել իր «Բաց Ռուսաստան» կոչվող կազմակերպության ֆինանսավորմանը:

Back to top button
Close