Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքը եւ երթը

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ոչ իշխանական եռյակը Երևանի կենտրոնում հանրահավաք-երթ անցկացրեց: «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին և երթին չեն մասնակցել, Ազատության հրապարակում է եղել միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, սակայն, ելույթ չի ունեցել:

Եռյակի ներկայացուցիչներից հանրահավաքին ելույթ են ունեցել միայն ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ պատգամավոր էլինար Վարդանյանը, վերջինս համոզված է՝ պետք է տեր կանգնել իրավունքներին և համախմբվել հանուն այն Հայաստանի, որտեղ քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք:

«Եվ իր արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք կհարգվի և կպաշտպանվի պետության կողմից: Մեզանից է կախված ամեն ինչ»,- իր ելույթը այսպես ավարտեց Էլինար Վարդանյանը, որին հաջորդեցին հասարակության «Սերժիկ հեռացիր» վանկարկումները, ամբիոնից, սակայն, արձագանք չեղավ:

Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի վրա տեղի ունեցած հարձակմանը, վերջինս համոզված է՝ հեղինակն իշխանություններն են:

«Սա նորություն չէ, հայտնի բան է՝ ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները երբ որ տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է հաղթական ավարտին, դիմել են այդ նույն ստոր արարքներին»,- Զուրաբյանը խոստանում է՝ հեղինակներն արժանի հակահարված կստանան:

Հանրահավաքին հաջորդեց երթը:

hanrahavaq hanrahavaq hanrahavaq hanrahavaq hanrahavaq hanrahavaq

Back to top button
Close