Միջազգային

«Իսլամական պետության» դեմ մարտնչող ավելի քան 700 քուրդ է զոհվել

Իրաքի քրդական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են 727 քրդեր, շուրջ 3,5 հզր.-ը վիրավորվել են,- հաղորդում է BBC-ն:

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին եւ Եվրոպային՝ քուրդ զինյալների համար նախատեսված  զենք-զինամթերքի մատակարարումներն ավելացնելու խնդրանքով:

Քրդական ինքնավար տարածաշրջանի վարչապետ Նիչերվան Բարզանին հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը միայն ավիահարվածներով չեն կարող հաղթել «Իսլամական պետությանը»:

afp-first-iraqi-kurdish-fighters-bound-for-kobane-arrive-in-turkeyՍկսած օգոստոսից՝ ռազմական կոալիցիան հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Ավելի ուշ այդ գործողություններին է միացել նաեւ Իրանը:

Բացի այդ, Իրանն Իրաքին է մատակարարում  Սու-25 կործանիչներ, որպեսզի օգնի իշխանություններին ընդդեմ «Իսլամական պետության» պայքարում, իսկ քրդական աշխարհազորին օգնության են հասել շիական զինված խմբերը, որոնք ռազմական պատրաստություն են անցել հենց Իրանում:

Back to top button
Close