Միջազգային

ԱՄՀ-ն անհրաժեշտ է համարել Ուկրաինային հավելյալ 15 մլրդ. դոլար տրամադրելը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ Ուկրաինայում ֆինանսական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ է մի քանի շաբաթվա ընթացքում հավելյալ 15 միլիարդ դոլար հատկացնել,-գրում է Financial Times-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրում դեֆիցիտ է առաջացել Ուկրաինայի ՀՆԱ-ի՝ ակնկալվածից ավելի շատ անկման, ինչպես նաև Ռուսաստան արտահանման ծավալների կրճատման պատճառով, ինչը հանգեցրել էր կապիտալի արտահոսքի ու երկրի Կենտրոնական բանկի արժութային պահուստների նվազեցմանը:

Բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով՝ դեռևս ծրագրի նման զգալի մեծացումը վարկատուների կողմից ստացել է միայն նվազագույն աջակցությունը՝ հաշվի առնելով վարկատուների հետ համաձայնեցված ծրագրի շրջանակներում Կիևի կողմից տնտեսական ու ադմինիստրատիվ բարեփոխումների դանդաղ իրականացումը:

Առանց հավելյալ օգնության Կիևը ստիպված կլինի կամ արմատապես կրճատել բյուջեն, կամ դեֆոլտ հայտարարել, գրում է թերթը: Մինչ այդ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Ուկրաինայի համար միջազգային դոնորային համաժողով անցկացնել:

«Մեր ռազմավարական խնդիրն է հիմա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ստորագրումն ու երկարաձգումը: Սակայն սա բավարար չէ: Այդ իսկ պատճառով էլ երկրորդ խնդիրն է միջազգային դոնորային համաժողովը և Ուկրաինայի համար վերականգնման ծրագրի հաստատումը»,- ասել է վարչապետը:

Կիևում արդեն սկսել է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը: Կքննարկվի նաև պետական ծախսերի կրճատման հարցը:

Back to top button
Close