Միջազգային

Գրոզնիում հրկիզել են ահաբեկիչների հարազատների տները

Չեչնիայի Յանդի գյուղում սև դիմակներ կրող անհայտ անձինք այրել են 4 զինյալների հարազատների տները: Այս մասին այսօր հայտնում է slon.ru-ն:

Գիշերը դիմակավոր անհայտ մարդիկ 14 ավտոմեքենայով ժամանել են Յանդի գյուղ: Նրանք սկսել են տների վրա բենզին լցնել, հրդեհել ու թույլ չեն տվել հանգցնել կրակը: «Երբ նրանք մոտեցան մեր տանը, սկզբում որոշեցինք, որ մեզ մոտ են եկել խուզարկություններ կատարելու համար, սակայն այդ մարդիկ սկսեցին բենզին լցնել մեր տան վրա: Մեզ բռնել էին, չէին թողնում ինչ-որ բան վերցնենք կամ հանգցնենք կրակը»,- պատմել է նա:

Տներից մեկի շեմին, ինչպես գրում է slon.ru-ն, թողել են պայթուցիկ սարք: Հրկիզված տներում ապրել են ենթադրյալ հանցագործների հարազատները, այն ահաբեկիչների, ովքեր, ինչպես նշում է հրատարակչությունը, մասնակցել են դեկտեմբերի 4-ին Գրոզնիի վրա հարձակմանը:

Տների հրկիզումից երկու օր առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր ինստագրամում գրել էր, որ անհրաժեշտ է մեղադրել զինյալների ծնողների ու նրանց հարազատների վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին զինյալները հարձակվել էին Գրոզնիի վրա: Նախ նրանք հարձակվել են ճանապարհապարեկային ծառայություն կետի վրա, այնուհետև գրավել են քաղաքի տպագրատունը: Ավելի ուշ տեղափոխվել են №20 դպրոցի շենքը: Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր Ռամզան Կադիրովը, ընդհանուր առմամբ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ոչնչացնել 9 զինյալի:

1193105 chechnya-1 chechnya-6

Ավելին
Back to top button