Միջազգային

Սիրիական զորքերը ոչնչացրել են «Իսլամական պետության» 150 զինյալի

Սիրիական զորքերը մի քանի հաջող օպերացիա են իրականացրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ երկրի հյուսիս-արևելքում։ Ինչպես փոխանցել է Սուրիա-ալ-Էն տեղեկատվական գործակալությունը, 150-ից ավելի զինյալներ են ոչնչացվել Էշ-Շադդադից 50  կմ հարավ տեղակայված նավթահանքերի մոտ։ Զինվորական ստորաբաժանումները հարձակվել են թշնամու վրա Թել-Բարուդի ռազմավարական բարձունքների շրջանում՝ քաղաքից 25 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում։  Բախումների արդյունքում 25 ահաբեկիչ է սպանվել, նրանց մեծ մասը վարձկաններ են։ Սիրիական զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել բարձունքներն ու Աբյադ քաղաքին սահմանամերձ մայրուղու հատվածը։ Զինյալները դուրս են մղվել նաև Էլ- Խասիկիից 35 կմ հյուսիս-արևելքում գտնվող Թել-Բարաքի բարձունքներից։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ԻՊ-ի 2 բազա ոչնչացվել է Սիրիական անապատում՝ Էշ-Շաեր գազային հանքավայրի մերձակայքում։ Սիրիական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել մոջահեդների ճամբարների ու դիրքերի ուղղությամբ։

1416371599_20208Դամասկոսի ծայրամասերում կառավարական ուժերը 48 ժամվա ընթացքում հետ են մղել 3 հակահարված, որոնք ձեռնարկել էին «Ջեիշ ալ-Ումմա» խմբավորման զինյալները։ Արևելյան Գուտայի շրջանում մարտերը դաժան բնույթ են կրում։ Զինված ընդդիմության միավորումները փորձում են պահել իրենց վերջին հենակետերը քաղաքի արևելքում։ Սիրիական բանակը հումանիտար միջանցք է բացել խաղաղ բնակիչների համար, ովքեր լքում են ռազմական գործողությունների շրջանները։

Ծանր փողոցային մարտեր են ընթանում Դամասկոսից 90 կմ այն կողմ գտնվող Շեյխ-Միսկինում։ Բանակային միավորումները ճնշում են հակակառավարական ուժերին և զբաղեցնում քաղաքի արևելյան թաղամասերը։ Քադամում՝ մայրաքաղաքի հարավային ծայրամասում, երկրորդ օրն է՝ ընթանում են փողոցների ականազերծման աշխատանքներ։ Սպասվում է, որ իշխանությունները շուտով այդ շրջանն անվտանգ կհայտարարեն և բնակչությանը կթույլատրվի ետ վերադառնալ։

Back to top button