Միջազգային

Մեդվեդևը «Ռոսնեֆտի» մասնակի սեփականաշնորհման մասին որոշում է ստորագրել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսնեֆտի» ակցիաների 19,5%-ի սեփականաշնորհման մասին կառավարության որոշում է ստորագրել:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է նախարարների կաբինետի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժնետոմսերի վաճառքը կիրականացվի շուկայական գնից ոչ պակաս:

Ավելի վաղ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը հայտնել էր լրագրողներին, որ ընկերությունը դրական է վերաբերվում 2 տրանշով  բաժնետոմսերի պետական փաթեթը սեփականաշնորհելու մտքին: Նրա խոսքով՝ բաժնետոմսի գինը սեփականաշնորհման ժամանակ կկազմի 8,12 դոլար:

Իր կողմից ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը դեռևս այս տարվա օգոստոսին ասել է, որ «Ռոսնեֆտի» 19,5%-ի սեփականաշնորհումը նախատեսվում է 2015 թ․-ին, իսկ այս օպերացիայից բյուջեն կարող է ստանալ 423 միլիարդ ռուբլի:  Նրա խոսքով՝ «Ռոսնեֆտի» ակցիաների վաճառքից ստացված միջոցները կգնան «Ռոսնեֆտեգազին», իսկ այնտեղից՝ պետբյուջե:

Back to top button
Close