Միջազգային

Հռոմի Պապը մուսուլմանների քաղաքական և հոգևոր առաջնորդներին կոչ է արել դատապարտել ահաբեկչությունը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում մուսուլմանների քաղաքական և հոգևոր առաջնորդներին կոչ է արել դատապարտել ահաբեկչությունը:

Թուրքիա կատարած այցի ավարտից հետո ելույթ ունենալով օդանավի սրահում, հովվապետն ասել է, որ հասկանում է, թե ինչ վնաս են հասցնում կարծրատիպերը, որոնք իսլամը կապում են ահաբեկչության հետ:  Նրա խոսքով՝ բռնության համընդհանուր դատապարտումը մուսուլմանական մեծամասնությանը կօգնի կոտրել այդ կարծրատիպերը:

Թուրքիա այցի ժամանակ Ֆրանցիսկոս Պապն ու Բարդուղիմեոս І տիեզերական պատրիարքն Ուկրաինայում խաղաղության հաստատման կոչ են արել: Համատեղ հայտարարության մեջ նրանք դիմել են հակամարտող կողմերին՝ երկխոսության և միջազգային իրավունքը հարգելու խնդրանքով:

Back to top button
Close