Միջազգային

Հոնկոնգում շարունակվում են անկարգությունները. 40 ցուցարար է ձերբակալվել

Հոնկոնգում ժողովրդավարամետ շարժումների ակտիվիստները բախումների մեջ են մտել ոստիկանության հետ՝ փորձելով արգելափակել քաղաքի կառավարական թաղամասը:

Շարժման խորհրդանիշ դարձած անձրևանոցներով «զինված» ցուցարարների ու ոստիկանության  միջև բախումներ են գրանցվել, ընդդեմ նրանց արցունքաբեր գազ ու մահակներ են գործի դրվել,- գրում է  BBC-ն:

Ցուցարարները, որոնց թվում շատ են ուսանողները, Պեկինից պահանջում են հրաժարվել կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրման վերահսկումից:

ՉԺՀ իշխանությունները համաձայնել են 2017 թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հոնկոնգին համընդհանուր ընտրական իրավունք տալ, սակայն  պայմանով, որ ՉԺՀ իշխանությունները նախօրոք կընտրեն իրենց թեկնածուներին:

hong-kong

Back to top button
Close