Միջազգային

Պուտինը Ղրիմում ու Սևաստոպոլում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում ու Սևաստոպոլում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդվում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է 25 տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ:  Համաձայն նոր օրենքի՝ ներդրողների համար նախատեսվում է դյուրացված վիզային ռեժիմ, ինչպես նաև մի շարք մաքսային տուրքերի զրոյացում:

Օրենքի ազդեցությունը տարածվում է գյուղատնտեսության, զբոասաշրջության,  նավաշինության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի վրա:  Ընդ որում, Ազատ տնտեսական գոտու մասնակիցներն իրավունք չունեն օգտակար հանածոներ արդյունահանել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ Ղրիմում ու Սևաստոպոլում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին օրենք էր ընդունել: Նոյեմբերի 26-ին այն հաստատվել էր Դաշնային խորհրդի կողմից:

Back to top button
Close