Միջազգային

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են եվրոպամետ ուժերը

Մոլդովայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների նախնական հաշվարկները վկայում են, որ ոչ մեծ առավելություն ունեն եվրոպամետները:

Քվեաթերթիկների 85% հաշվարկների համաձայն՝ եվրոպամետ կուսակցությունները հավակնում են 54 մանդատի: Ընդհանուր առմամբ երկրի խորհրդարանում 101 տեղ կա:

Սակայն, ինչպես նշում են դիտորդները, շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կարող են եվրոպամետ կուսակցությունները կոալիցիա կազմել:

Մինչ այդ կուսակցություններից առաջատարի դիրքերն է պահում ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունը՝ 21,53%: Երկրորդ հորիզոնականում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ձայների 17,85%-ով:

 

Back to top button
Close