Միջազգային

Նիգերիայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 120-ի

Նիգերիայի Կանո քաղաքի մզկիթի մերձակայքում տեղի ունեցած հզոր պայթյունի եւ կրակահերթերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 120-ի, վիրավորվել  են ավելի քան 270 մարդ:

Պայթուցիկ սարքերը գործել են այն պահին, երբ հավատացյալները հավաքվել են մզկիթի մուտքի մոտ` աղոթքի համար:

Ինչպես արդեն հաղորդել էր ԳԱԼԱ-ն, ահաբեկչությունը իրականացրել են ահաբեկիչ մահապարտները, ովքեր պայթյուններից հետո սկսել են կրակ արձակել դեպքի վայրը լքել փորձող քաղաքացիների ուղղությամբ:

Չի հստակեցվում, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը, սակայն հայտնի է, որ նրանցից 4-ը սպանվել են:  Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս իր վրա չի վերցրել պատասխանատվությունը:

Back to top button