Զգացմունքային հասունության 7 նախանշան, ըստ Զիգմունդ Ֆրեյդի
Ի՞նչ է նշանակում լինել հասուն անձնավորություն: Հոգեբանները կազմել են այն հատկանիշների ցուցակը, որոնք բնորոշ են հոգեպես կայուն եւ ողջամիտ մարդկանց:
«Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ձեզ, դա դուք եք` անցյալում: Եվ միակ մարդը, որից լավը պետք է դառնաք, պետք է լինեք դուք, ինչպիսին կաք ներկայում…»:
Զիգմունդ Ֆրեյդ
Կյանքի ընթացքում մենք դառնում ենք ավելի հասուն, զարգացնում ենք ինքնավստահությունը, լուրջ հարաբերությունների ցանկությունը, բարելավում ենք մեր կյանքը: Ստորեւ ներկայացնում ենք Զիգմունդ Ֆրեյդի հետեւորդների կողմից կազմված մի ցանկ այն հատկությունների վերաբերյալ, որոնցով կարելի է դատել անձի հասունության մասին:
1. Ի վիճակի լինել ընդունել կառուցողական քննադատությունը
Սա բավականին կարեւոր որակ է սեփական թերությունների ու արժանիքների ճիշտ գնահատման համար: Պետք է պատրաստ լինել լսել ճշմարտությունը, այլ ոչ թե ժխտել այն: Խնդիրներից փախչելով կամ ձեւացնելով, թե դրանք չկան, դուք չեք ազատվի գոյություն ունեցող դժվարություններից: Երբ մարդկանց համար դժվար է ընկալել իրականությունը, նրանք փրկություն են փնտրում պատրանքների մեջ, որոնք ի վերջո տանում են դեպի հիասթափություն:
2. Փոփոխություններին հարմարվելու կարողությունը
Փոփոխություններ միշտ չէ, որ կարելի է հեշտությամբ իրականացնել: Դրանք կարող են շուռ տալ ձեր ամբողջ աշխարհը եւ սթրեսի առաջացման պատճառ դառնալ: Ի վերջո կարող են փոխվել ձեր օրվա ծրագրերը, աշխատանքը, սոցիալական կարգավիճակը, բնակության վայրը եւ շատ այլ բաներ: Պետք է փոփոխություններին հարմարվելու կարողություն ունենալ եւ ոչ թե նյարդայնանալ, որը դուրս կմղի ձեզ ձեր ուղուց:
3. Ցնցումներին դիմակայելը
Վախը, ներքին հուզումները եւ սթրեսը կարող են հանգեցնել մի շարք ֆիզիկական տկարությունների: Այն բանից, թե ինչքանով եք դուք անընկալունակ ցնցումների հանդեպ, կախված է ձեր հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը:
4. Ունակ լինել ոչ միայն վերցնել, այլ նաեւ տալ
Մարդիկ, ովքեր ժամանակ են հատկացնում մյուսներին, ուշադրություն, օգնություն եւ ֆինանսական աջակցություն են տրամադրում, շատ ավելի երջանիկ են: Նրանք, ովքեր ավելի հակված են ընդունել, հաճախ եսասեր են եւ նախանձ:
5. Մարդկանց ըմբռնելու կարողությունը
Կյանքը մարդկանց հետ փոխգործակցության գործընթաց է, այնպես որ շատ կարեւոր է, թե ինչպես եք դուք կառուցել ձեր հարաբերությունները: Սեր ու հարգանք. սրանք ներդաշնակ կյանքի երկու հիմնական գործոններն են:
6. Բացասական էներգիան կառուցողականի վերածելը
Շատ կարեւոր է կարողանալ վերաուղղորդել բացասական հույզերը՝ չպահելով դրանք ձեր մեջ, այլ հակառակը` փորձել օգտագործել հօգուտ այլ նպատակների:
7. Սիրելու կարողությունը
Սերը հսկայական ուժ է: Մարդիկ ծնվում են սիրելու ունակությամբ, եւ շատ կարեւոր է պահպանել այդ զգացմունքն ամբողջ կյանքի ընթացքում: